Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Այսօր և վաղը տեղումներ են սպասվում, ջերմաստիճանը վաղը կնվազի

Այսօր և վաղը տեղումներ են սպասվում, ջերմաստիճանը վաղը կնվազի
26.12.2019 | 13:10

Դեկտեմբերի 26-ին, 28-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն այս գիշեր բարձրացել է 8-10, վաղը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում այսօր հնարավոր են տեղումներ, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ